ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ-ը զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին Իտալիայում և Վատիկանում

ԱՄՆ-ը զգուշացրել է հնարավոր ահաբեկչությունների մասին Իտալիայում և Վատիկանում
19.11.2015 | 20:56

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նոյեմբերի 18-ին զգուշացրել է Իտալիայում ու Վատիկանում ահաբեկչությունների մասին: Հնարավոր թիրախներ են համարվել Հռոմի սուրբ Պետրոսի տաճարը, Միլանի տաճարը և «Լա Սկալա» օպերային թատրոնը, որի թատերաշրջանը սկսվում է դեկտեմբերի 7-ին: Հնարավոր են հարձակումներ եկեղեցիների, սինագոգների, ռեստորանների, հյուրանոցների, թատրոնների վրա՝ հաղորդում է ABC News-ը: Հռոմում ԱՄՆ-ի դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին վտանգից: «Ահաբեկչական խմբավորումները կարող են կիրառել նույն մեթոդները, ինչ Փարիզում: Իտալիայի իշխանությունները զգուշացված են սպառնալիքների մասին»՝ նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 18-ին Իտալիայի հեռուստատեսությունը հաղորդել է, որ ԿՀՎ-ն հնարավոր ահաբեկչությունների տեղեկատվություն է փոխանցել՝ նշելով Սուրբ Պետրոսի տաճարը և Միլանի երկու գլխավոր զբոսավայրերը: Փարիզի ահաբեկչություններից հետո 700 զինվոր է պարեկում Հռոմի փողոցներում:

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ